Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Վաչե Շարաֆյան. «Լավագույն ժյուրին միշտ ինքը Ժամանակն է»

Վաչե Շարաֆյան. «Լավագույն ժյուրին միշտ ինքը Ժամանակն է»
31.05.2016 | 14:06

«Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական բաց փառատոնը կմեկնարկի հունիսի 2-ին` համախմբելով ստեղծագործող երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում:

2013-ին առաջին անգամ կազմակերպված «Արտ Ֆեստ» փառատոնին մասնակցել է ավելի քան 130 երիտասարդ։ 2014-ին մասնակիցների թիվը հատել է 200-ը։ 2015-ին փառատոնին մասնակցել է շուրջ 350 ստեծագործող երիտասարդ։

«Արտ Ֆեստ- 2016» փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը նկատում է, որ ինչպես յուրաքանչյուր արվեստագետ, այնպես էլ յուրաքանչյուր փառատոն, մրցույթ անցնում են իրենց ճանաչման, կայացման ճանապարհը:

««Արտ Ֆեստ» միջազգային փառատոն-մրցույթը արդեն շատ արագ քայլերով է մոտենում իր կայացմանը, ինչը խոսում է փառատոնի խիստ ուղղվածության մասին. այն ձգտում է սերտ համագործակցության, երկխոսության մթնոլորտ ստեղծել արվեստագետի առավելագույնս դրսևորման համար: Յուրաքանչյուր մրցույթում անխուսափելի է հաղթելը կամ ոչ, սակայն կարևորագույնը, այնուամենայնիվ, մնում է արվեստագետի ինքնաարտահայտման հնարավորությունը... իսկ լավագույն ժյուրին միշտ ինքը Ժամանակն է»:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երիտասարդ ստեղծագործողների միության և ԵԹԿՊԻ-ի ուսանողական թատրոնի կազմակերպած մրցույթ-փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 25- ամյակին:

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ